Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայոր Սերոբ Գրիգորյանը մարտական գործողություններից վերադարձել է և իմացել, որ իրեն զորացրել են՝ ըստ Yerkir.am-ի հայտնեց սպան մամուլի ասուլիսում։
Ներկայացնելով, թե ինչ ապօրինություններ են եղել իր նկատմամբ, նա պատմեց, որ պատերազմի ժամանակ ինքը դիմել է իր վերադասին, որ թույլ տա մեկնել մարտական գործողություներին մասնակցելու, ասել են՝ սպասիր, կասենք, բայց ինքը չի սպասել, զեկուցագիր է գրել, որ իրեն թույլ տան գնալ և մասնակցել մարտական գործողություններին։
Զեկուցագիրն ինքը գրել է հոկտեմբերի 3-ին, իսկ հոկտեմբերի 9-ին իր վերադաս Գագիկ Խաչատրյանն ասել է, որ հրամանատարությունը թույլ է տվել ու ասել է, որ կամավորական վաշտ կազմավորելու դեպքում սպան կարող է որպես վաշտի հրամանատար մեկնել մարտական գործողությունների վայր։
«Հոկտեմբերի 11-ին իմ վերադասը զանգել է իմ ծառայության վայր, ասել է, որ արդեն կամավորական վաշտը պատրաստ է, և ես կարող եմ մեկնել։ Ինձ ասել են կես ժամում պետք է հասնեմ։ Շտապ հասել եմ, ներկայացել եմ, ու ինձ ասել են՝ կամավորական վաշտը պատրաստ է, իսկ ես վաշտի հրամանատարի տեղակալ եմ լինելու։ Ես ինքս չունեմ որևէ ամբիցիա, և մեկնել եմ ճակատ՝ որպես վաշտի հրամանատարի տեղակալ։ Մեզ գիշերով տարել են անծանոթ մի վայր, հետագայում իմացանք՝ Ջաբրայիլ, վիշկայի մոտ։ 6 օր մնացել ենք այնտեղ, որից հետո նահանջելու հրաման ենք ստացել, նահանջել ենք, որևէ մեկը մեզ չի դիմավորել, որևէ բան չեն արել։ Ամսի 16-ին կամ 17-ին է եղել նահանջը։ Ես եկել ու ներկայացել եմ զինկոմիսարիատ, այդտեղ պարզ է դարձել, որ ինձ դուրս են գրել որպես զորահավաքի սպա։ Ի վերջո պարզվեց, որ իմ մասով ամսի 20-ին ծառայողական ոչ լրիվ համապատասխանություն են հայտարարել հանրապետական զինկոմիսարիատ։ Այդ մասին իմացել եմ դեկտեմբերին, երբ ամեն կողմից փորձում էի հասկանալ՝ երբ պետք է վերադառնամ իմ ծառայության վայր»,- ասաց սպան։
Սերոբ Գրիգորյանը նաև նշեց, որ ինքը տեղյակ չի եղել, որ իրեն ծառայողական ոչ լրիվ համապատասխանություն են հայտարարել, և ինքը չի կարողացել պահանջել, որ ծառայողական քննություն անցկացվի։
«Երբ իմացա, ասացի, որ պետք է ծառայողական քննություն անցկացվի, բայց ինձ ասացին, որ նման պահանջ չեմ կարող ներկայացնել, քանի որ էլ զինկոմիսարիատի աշխատող չեմ։ Իսկ այդ ծառայողական ոչ լրիվ համապատասխանության մեջ գրված է, որ զորահավաքային պլանը չեմ կատարել։ Բայց եթե ոչ մի վայենկոմ ու տեղակալ չի պատժվում, մենակ ես եմ պատժվում, ուրեմն՝ միակ մեղավորը ե՞ս եմ»,- ասաց նա։
Իրեն զորացրելու պառճառը, մայորի համոզմամբ, գնդապետ Գագիկ Խաչատրյանի հետ կոնֆլիկտն է եղել՝ գնդապետը մայորի մոտ անվայելուչ արտահայություններ է արել մեկ այլ սպայի մասին, իսկ մայորը հակադարձել է։
Մանրամասն՝ տեսանյութում․