|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Ապրիլի 19-ին ՊԲ հարավային ուղղությամբ (Ջաբրայիլի) տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված 19-ամյա զինծառայող Գևորգ Գևորգյանը Լոռու մարզի Աքորի գյուղից էր։
Yerkir.am-ին Գևորգի համագյուղացիները պատմեցին, որ նա անապահով ընտանիքից էր. ընտանիքում 6 երեխա էին` երեք տղա, երեք աղջիկ: Գևորգի 20-ամյակը լրանալու էր սեպտեմբերին: Նրա մեծ եղբայրը նույնպես ծառայել է Արցախում:
Մեզ հետ զրույցում Աքորիի գյուղապետ Հրահատ Սիմոնյանն ասաց, որ ծնողները դեպքի նախորդ օրն են խոսել տղայի հետ: «Շատ բան չեն խոսել, միայն ասել է, որ լավ է, ամեն ինչ կարգին է»,- պատմեց գյուղապետը:
Նա հայտնեց, որ Գևորգի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր գյուղի մշակույթի տանը: