կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-23 09:28
Առանց Կատեգորիա

Ադրբեջանցիների 120 հոգանոց ջոկատը շրջափակվելով ջարդվել է Ջաբրայիլում. լրագրողի վկայությունը

Ադրբեջանցիների 120 հոգանոց ջոկատը շրջափակվելով ջարդվել է Ջաբրայիլում. լրագրողի վկայությունը

Հեռուստահաղորդավար Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ադրբեջանական ծագման ծանոթ մի լրագրող քիչ առաջ նամակ էր ուղարկել, թե՝ հայերի կողմից երբեք չէր սպասի այնպիսի դաժան պատասխան, ինչպես իր ազգակիցները ստացել են Արցախի Մեխակավանում (Ջաբրայիլ):
 
Պատմում է, որ 120 հոգանոց ադրբեջանական ջոկատը հայտնվել է շրջափակման մեջ։ Չեն էլ հասցրել հանձնվելու մասին մտածել, երբ հայկական բանակը նրանց ամբողջությամբ ոչնչացրել է հրետանու արկերի տակ։ Այդ կոտորված ջոկատի մեջ եղել են Սեֆերի (ադրբեջանցի լրագրողի) եղբայրը, զարմիկը և համագյուղացին։
 
Ադրբեջանցի լրագրողին խոստացա, որ իր ոչնչացված զինվորական հարազատներն ու 120 հոգանոց ջոկատը դեռ ամբողջականը չեն իմ զոհված ընկերների ու արյունակցի վրեժի համար։ Խոստացա, որ յուրաքանչյուր հայ զոհվածի համար տասնապատիկ են հատուցելու, խոստացա սեփական ձեռքերով այդ նվերը ուղարկել իրեն։
 
Վրեժ, միայն վրեժ․․․ Կորչեն ամեն տեսակի երկակի ստանդարտներով մարդասիրություն և փողով գնված սուտ արժեքներ։ Կամավորագրվելով գնում ենք դեպի հաղթանակ։ Թշնամին պիտի կործանվի»։