կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-25 16:35
Աշխարհ

Բրիտանիայում բացահայտել են ԽՍՀՄ-ի դեմ Չերչիլի գաղտնի ռազմական ծրագրի մանրամասները

Բրիտանիայում բացահայտել են ԽՍՀՄ-ի դեմ Չերչիլի գաղտնի ռազմական ծրագրի մանրամասները

1945-ի մայիսին Բրիտանիան մշակել էր ԽՍՀՄ-ի դեմ ռազմական գործողության ծրագիր: Այս մասին հայտնում է բրիտանական The Telegraph թերթը՝ վկայակոչելով Ազգային արխիվի փաստաթուղթը:

CAB 120/691 փաստաթղթում նշվում է, որ խորհրդային բանակի կողմից Բեռլինի գրավումից մի քանի օր անց վարչապետ Ուինսթոն Չերչիլը Համատեղ պլանավորման շտաբին հրամայել էր պատրաստել «Աներևակայելի» (Operation «Unthinkable») գործողությունը, ըստ որի՝ հիտլերյան Գերմանիայի կապիտուլացիայից հետո՝ երկու ամսվա ընթացքում, արևմտյան դաշնակիցները պետք է լայնամասշտաբ ցամաքային, օդային և ծովային գրոհներ ձեռնարկեին ԽՍՀՄ գրաված տարածքներում:

Ըստ թերթի՝ նրանք ցանկանում էին Սովետական միությանը պարտադրել «Միացյալ Նահանգների և Բրիտանական կայսրության կամքը»: Հարձակումը պետք է ղեկավարեր Թագավորական հրետանու նախկին հրամանատար և բրիգադային գեներալ Ջեֆրի Թոմփսոնը, որը ցանկանում էր արշավը սկսել 1945 թվականի հուլիսի 1-ին:

Չերչիլը հաճախ ափսոսում էր, որ ԽՍՀՄ-ի դեմ հարձակման ծրագիրը չի իրագործվել: Նա հավատում էր, որ 1945-ին կարելի էր կանխել երրորդ համաշխարհային պատերազմը: Ըստ Չերչիլի՝ այդ պահից ի վեր Կարմիր բանակն ավելի ու ավելի ուժեղացավ ու կարող էր ցանկացած պահի հարձակվել Եվրոպայի վրա:

Ըստ The Telegraph-ի՝ «Աներևակայելի» գործողության հատուկ մանրամասներով փաստաթուղթը դեռ գտնվում է «Ռուսաստան. սպառնալիք արևմտյան քաղաքակրթությանը»  մակագրությամբ թղթապանակում՝ «Հույժ գաղտնի» կնիքով: