Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանը զենքի ուժով փաստացի սահմանների դելիմիտացիա-դեմարկացիա է կատարում՝ գծում է իր ուզած, իրեն հարմար սահմանը, խորանում է ՀՀ տարածքում, վերցնում իրեն անհրաժեշտ բարձունքներն ու հարմար տեղավորվում/ամրանում։ Այս մասին ֆեյսբուքում գրել է անվտանգության հարցերով փորձագետ Ալվինա Աղաբաբյանը․
«Պարզապես արձանագրենք
▪️ՀՀ-ն հրաժարվում է ՀԱՊԿ զորավարժությունից։
▪️ՀՀ-ն փաստացի հրաժարվում է ՀԱՊԿ դիտորդական առաքելությունից։
▪️ՀՀ-ում գրկաբաց ընդունված ԵՄ "դիտորդները" հավաքված ինֆորմացիան, որը ինչ ասես կարող է լինել, ուղարկում են նաև Ադրբեջանին։
▪️Ադրբեջանը զենքի ուժով փաստացի սահմանների դելիմիտացիա-դեմարկացիա է կատարում՝ գծում է իր ուզած, իրեն հարմար սահմանը, խորանում է ՀՀ տարածքում, վերցնում իրեն անհրաժեշտ բարձունքներն ու հարմար տեղավորվում/ամրանում։
▪️ՀՀ-ն ապրիլ 1-ին ընդառաջ ոչինչ չի անում Տեղ-Կոռնիձոր հատվածում սահմանն ամրացնելու ու պահելու համար։
▪️Թշնամին անտեր սահմանից ներս է մտնում առնվազն 100-300 մետր, իրականացնում է ամրաշինական ինտենսիվ աշխատանքներ։
▪️ՀՀ-ն սահմանից, համենայն դեպս Տեղ-Կոռնիձոր հատվածից, հանում է բանակը, փոխարինում ավելի քիչ հնարավորություններ ունեցող սահմանապահներով։
▪️Թշնամին այսօր՝ Տեղ-Կոռնիձոր հատվածում առաջ գալուց և ամանալուց 10 օր անց, արդեն ՀՀ տարածքից կրակ է բացում մեր ուղղությամբ, այդ թվում՝ ականանետային միջոցներից, ունենք զոհեր»։