|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Հնդկաստանի Անդհրա-Փրադեշ նահանգի Էլուրու քաղաքում մեկ բնակիչ մահացել է անհայտ հիվանդությունից, եւս 315 քաղաքացի հոսպիտալացվել է նույն հիվանդության ախտանշաններով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը՝ հղում անելով The Hindu թերթին։
Անհայտ հիվանդության ախտանշաններով բնակիչները հիվանդանոց են տեղափոխվել շաբաթ օրը, եւ կիրակի երեկոյան նրանց թիվը հասել է 315-ի: Հոսպիտալացվածների թվում են 46 երեխա եւ 70 կին:
Բժիշկների տվյալներով՝ հիվանդների մոտ նկատվում են ուշագնացություններ, գլխապտույտ, գլխացավ եւ էպիլեպսիայի ախտանշաններ: Մեծամասնության մոտ վիճակը կայուն է։
«Հիվանդների մոտ կորոնավիրուսային հարուցիչ չի հայտնաբերվել։ Նրանց ջրի, սննդամթերքի եւ արյան նմուշներն ուղարկվել են դատաբժշկական փորձաքննության»,- հայտնել են տեղական առողջապահական մարմինների ներկայացուցիչները։
Չեն բացառում, որ զանգվածային վարակ է տեղի ունեցել օդի աղտոտվածության կամ անորակ մթերքի հետեւանքով։