|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ճապոնիայում հաստատված շոգ եղանակի պատճառով երկուշաբթի միայն Տոկիոյում ջերմային հարվածի ախտանշաններով հիվանդանոցներ է տեղափոխվել 72 մարդ. այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը, նշելով՝ տուժածների տարիքը տատանվում է 10-92 տարեկանի միջակայքում։
Տուժածների մոտ կեսը 70-90 տարեկան են։
Նշվում է՝ երկուշաբթի Տոկիոյում միջին ջերմատիճանը ցերեկը կազմել է մոտ 32 աստիճան, ամենաշոգ ժամերին հաստատվել է 35 աստիճան տաքություն։
Մանրամասնվում է՝ ստեղծված իրավիճակը բարդացնում է դիմակների կրումը։ Մասնագետները խորհուրդ են տվել հաճախ ջուր խմել, փողոցում հանել դիմակը՝ բավարար հեռավորություն պահպանելու դեպքում։