|
Փոխարժեքներ
21 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.93 |
| EUR | ⚊ | € 418.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.6651 |
| GBP | ⚊ | £ 492.91 |
| GEL | ⚊ | ₾ 139.2 |
Հնդկաստանի Ասամ նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ NDTV-ն հայտնում է, որ ջրհեղեղներից տուժել է 12 շրջան, 30 վարչական գոտի և 580 գյուղ։
Առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Սիվասագար, Չարաիդեո և Ջորհաթ շրջաններում, որտեղ ջրի տակ են անցել բնակավայրեր, վնասվել են ամբարտակներ և երկաթուղային գծեր։ Ավելի քան 10 հազար հեկտար գյուղատնտեսական մշակաբույսեր հեղեղվել են։
Գուվահաթի քաղաքում ջուրը լցվել է տները, վնասել կահույքն ու կենցաղային տեխնիկան։ Մի շարք ընտանիքներ չեն կարողացել սնունդ պատրաստել, քանի որ խոհանոցները հայտնվել են ջրի տակ։Ջրի բարձր մակարդակի պատճառով խաթարվել է գնացքների երթևեկությունը։ Մի շարք երթուղիներ չեղարկվել, կրճատվել կամ փոխվել են։
Փրկարարական աշխատանքներին ներգրավվել են հնդկական բանակը, Ասամի հրաձիգները և Աղետների արձագանքման ազգային ուժերը։ Ջրհեղեղից կտրված բնակիչներին տարհանելու համար գործարկվել են տասնյակ նավակներ։