Փոխարժեքներ
17 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Թուրքիայում չորս հոգանոց ընտանիքի սովի շեմը նոյեմբերին ավելացել է 34 լիրայով, իսկ հիմնական ծախսերի չափն աճել է 112 լիրայով. այսպիսին են Թուրքիայի արհմիությունների կոնֆեդերացիայի (Türk-İş) տվյալները:
34 լիրայի ցատկով ընտանեկան սովի շեմը հասել է 2 հազար 516 լիրայի, աղքատության շեմը՝ 8 հազար 197 լիրայի: 2019-ի նոյեմբերից չորս ընտանիքի համար աղքատության շեմն աճել է գրեթե 30% -ով՝ 6 հազար 849 լիրայից դառնալով 8 հազար 197 լիրա:
Աղքատության շեմը ենթադրում է այն գումարի չափը, որն անհրաժեշտ է չորս հոգանոց ընտանիքը կերակրելու համար, ինչպես նաև ծածկում է անհրաժեշտության ապրանքների գները` հագուստ, վարձավճար, էլեկտրականություն, ջուր, տրանսպորտ, կրթություն և առողջապահություն:
Մինչդեռ՝ միայնակ անձի ամսական ծախսերը 3 հազար 73 լիրա են, ինչը գրեթե 50%-ով ավելին է, քան նվազագույն աշխատավարձը:
Ընտանիքի, աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության 15 հոգանոց հանձնաժողովը դեկտեմբերի 4-ին կսկսի բանակցություններ վարել 2021 թվականի նվազագույն աշխատավարձը փոխելու շուրջ։
«Փոքր և ֆիքսված եկամուտ ունեցող մարդիկ այլևս փոխզիջումների գնալու ժամանակ չունեն»,- նշում է Türk-İş-ն իր զեկույցում: