կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-14 10:33
Տնտեսական

ՀՀ պետական պարտքը նոյեմբերին աճել է. «Ժողովուրդ»

ՀՀ պետական պարտքը նոյեմբերին աճել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանի պետական պարտքը, որ թավշյա հեղափոխությունից հետո սկսել էր հետևողականորեն նվա­զել, նոյեմբեր ամսվա ընթացքում, ընդհակառակը, ավելացել է: 
 
Եթե նոյեմբերի 1-ի դրությամբ ՀՀ պետա­կան պարտքը կազմել է 6 մլրդ 724. մլն դոլար, ապա դեկտեմբերի 1-ն այն հասել է 6 մլրդ 765.5 մլն դոլարի: Պատճառը վարկային նոր միջոցների ներգրավումն է եղել: 
 
ՀՀ պետական պարտքի առյուծի բաժինը՝ 6 մլրդ 194.8 մլն դոլարը, կառավարության պարտքն է, որից 4 մլրդ 825.1 մլն դոլարը՝ արտաքին պարտքը: 
 
Սակայն նկա­տենք, որ չնայած պետական պարտքի ավելացմանը՝ տարեսկզբի տվյալների համեմատ, այնուամենայնիվ այս ցուցանիշը ցածր է. հունվարի 1-ի դրությամբ պետական պարտքը 6 մլրդ 774.6 մլն դոլար էր, իսկ թավշյա հեղափոխությունից հետո, երբ Նիկոլ Փաշինյանըն նոր էր դարձել ՀՀ վարչապետ, մայիսի 1-ի դրությամբ «ժառանգել էր» 6 մլրդ 867.5 մլն դոլար պարտք: 
 
Եվ, փաստորեն, այս յոթ ամիսների ընթացքում նախկին իշխանությունների թողած պետական պարտքը պակասել է էապես՝ 102 մլն դոլարով»:
 
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: