կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-08 17:33
Տարածաշրջան

Թուրքիայում աղքատության աճը կարող է դառնալ արտահերթ ընտրությունների պատճառ 2021-ի հունիսին

Թուրքիայում աղքատության աճը կարող է դառնալ արտահերթ ընտրությունների պատճառ 2021-ի հունիսին

Թուրքիայում աղքատության «աղետալի աճը» կարող է առաջացնել արտահերթ ընտրություններ 2021-ի հունիսին՝ նախատեսված ընտրություններից երկու տարի շուտ. ասել է Թուրքիայի աջ ընդդիմադիր «Լավ» կուսակցության կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները:

Բացի այդ, ըստ նրա, Թուրքիայում առկա քաղաքական համակարգը ի վիճակի չէ աջակցել երկրին, ինչի պատճառով ընտրությունները պետք է տեղափոխվեն ավելի վաղ ժամկետի՝ պաշտոնապես նշանակված ամսաթվի փոխարեն:

«Մենք Թուրքիայում ենք, որտեղ պետք է հաղթահարենք աղքատությունը: Օրենսդիրներին չի տրվում պատշաճ ուշադրություն: Նրանք չեն կարող հաղթել ընտրություններում»,- «Լավ կուսակցության» առաջնորդի խոսքերն է մեջբերում Cumhuriyet-ը` նկատի ունենալով «Արդարություն և զարգացում» կուսակցության և ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության  իշխող դաշինքը:

«Որքան ես եմ հասկանում, ընտրությունները կարող են տեղի ունենալ մոտ 2021 թվականի հունիսին: Էրդողանը չի սիրում ձմեռը, և ես հունիսին սպասում եմ ընտրություններ, այդպես պետք է լինի: Քանի որ սաստիկ աղքատությունը շարունակում է աճել»,- հավելել է Աքշեները:

Հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Թուրքիայում գործազրկության ընդհանուր մակարդակը կազմել է 13,2%, բայց այդ ցուցանիշը չի տալիս երկրում գործազրկության ամբողջական պատկերը:

Նշենք, որ կառավարությունն արգելել է ընկերություններին՝ կորոնավիրուսի բռնկման ժամանակ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին՝ փոխարենը նրանց ուղարկելով չվճարվող արձակուրդ կամ կրճատելով աշխատանքային ժամանակը: