|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի քրդամետ HDP-ի (Ժողովրդադեմոկրատական կուսակցություն) Աշխատանքի պաշտպանության հանձնաժողովի համանախագահ Շազիյե Քյոսեն գրավոր հայտարարություն է տարածել՝ հաշվի առնելով սովի դեմ պայքարի շաբաթվա մեկնարկը, որը կգործի հունիսի 1-7-ը:
«Այսօր աշխարհում շուրջ 2,5 միլիարդ մարդ ապրում է աղքատության շեմից ցածր՝ սոված: Թուրքիայի աշխատող բնակչության 60% -ը ունի նվազագույն աշխատավարձի հավասար կամ ցածր եկամուտ, և առնվազն 20 միլիոն մարդ իրականում ապրում է աղքատության և սովի սահմաններից ցածր: Եթե աշխատանքից զրկվածներին գումարեք աղքատության շեմից ցածր գտնվողներին, այդ մարդկանց թիվը հասնում է 30 միլիոնի:
Բարձր գնաճը, պարենի գների արագ և կտրուկ աճը, գնողունակության անկումը, փոխարժեքների բարձրացման պատճառով գների աճը սով և աղքատություն են հարուցում Թուրքիայում՝ հասնելով պատմության ամենաբարձր մակարդակներից մեկին»,– ասել է Քյոսեն։