Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կարծես քիչ էր ողջ հայութեան համազգային հպարտութեան ու յաղթանակի խորհրդանիշ Արցախեան տարածքների դաւաճանական յանձնումը հայատեաց Ադրբեջանին, հիմա էլ նոյն աղաղակող պետական դաւաճանական արարքը արդարացնելու համար նոր արշաւներ են սկսել ինստագրամային նիկոլասէրները…
Դա, ցաւօք եւ մեղմ ասած՝ ի զարմանս շւարած հայ ժողովրդի, այդպիսին է, քանզի հէնց միեւնոյն ինստագրամային թաւիշներով իշխանութեան հասած սորոսախումբը 2.5 տարի մոլորեցրեց հայ հասարակայնութեանը՝ ի Հայաստան եւ ի Սփիւռս աշխարհի…:
Մոլորւածների արդէն չնչին տոկոսը, սակայն, մեղայի գալու վախից ու ամօթանքից դրդւած՝ ինքնարդարացման հնարքների իր վերջին ճիգերն է գործադրում:
Եւ այսպէս՝ Սորոսա-Հրէական սարդոստայնի Հայաստանեան անմիջական դերակատարները (որոնք չգիտես թէ այս օրերին ինչու են կանոնաւոր կերպով ԱՄՆ-ի ու Անգլիայի դեսպանատներ երթեւեկում) համակարգում են Հայաստանի կռապաշտ նիկոլականների ֆէյսբուքա-ինստագրամային զեղծարարներին, որոնց արտերկրային խամաճիկներն էլ սփիւռքեան գաղթօջախներում են անամօթաբար արդարացնում երկիրը քանդող-ծախողներին:
Սոցցանցերի լոկ չարիքներին գերի դարձած համակարգողների ու սրանց կամազուրկ ու կոյր հետեւորդների ինստագրամային գերակտիւութիւնը ոչ այլ ինչ է, եթէ ոչ կրկնակի ու աններելի դաւաճանութիւն՝ թէ՛ Հայրենիքի եւ թէ՛ նրա համար զոհւած բազմահազար հերոսների թափւած արեանն ու արժանապատւութեանը…:
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ
ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ