կարևոր
1516 դիտում, 2 օր առաջ - 2024-06-30 15:41
Հասարակություն

Մեր ամոթն է, որ արցախցիներն այստեղ են, որ չկարողացանք պահել մեր հայրենիքը․ Բագրատ Սրբազանը Գորիսում է

«Մեր ամոթն է, որ արցախցիներն այստեղ են, նրա համար, որ մենք չենք կարողացել ոչինչ անել, որպեսզի մեր բոլորի հայրենիքը, մեր Արցախ աշխարհն այսօր հայորեն շնչի և ապրի, այնպես, ինչպես ապրել է։ Ամեն անգամ ձեզ տեսնելուց մեր մեջ արթնանում է կորստի և ամոթի մեծ զգացումը, միևնույն ժամանակ ուխտն է վերականգնվում, որ մենք երազ ունենք, հայրենիք ունենք վերադարձնելիք։ Եվ շատ հստակ կերպով ուզում եմ փոխանցել յուրաքանչյուրիդ, որ մեր ճշմարտության համար սկսած պայքարը երբեք վերջ չի ունենալու այնպես, ինչպես որ մեր թշնամիներն են պատկերացնում, այլ այնպես, ինչպես մենք ենք ցանկանում, և այդ ամփոփումւ միայն մեր ճշմարտության հաղթանակի մասին է, մեր բոլոր խնդիրների լուծումն այդտեղ է», - ասաց Բագրատ Սրբազանը Գորիսի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք՝ Բագրատ Սրբազանի այցը Սյունիք մեկնարկել է ուրբաթ առավոտյան: Սրբազանն այս օրերի ընթացքում եղել է Սյունիքում, այցելում է սահմանամերձ տարբեր համայնքներ։

Մանրամասն՝ տեսանյութում։