կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-10-28 12:10
Աշխարհ

Իլհամ Ալիևը ադրբեջանական ժողովրդի ամոթն է. Մոսկվայում ազգային բոլշևիկները ակցիա են իրականացրել

Իլհամ Ալիևը ադրբեջանական ժողովրդի ամոթն է. Մոսկվայում ազգային բոլշևիկները ակցիա են իրականացրել

Մոսկվայում Ազգային բոլշևիկյան կուսակցության ներկայացուցիչները ակցիա են անցկացրել ընդդեմ Արցախում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ագրեսիվ քաղաքականության: Ադրբեջանական ծագմամբ խորհրդային երգիչ Մուսլիմ Մագոմաևի հուշարձանի մոտ նրանք հուշատախտակ են տեղադրել՝ «Իլհամ Ալիևը ադրբեջանական ժողովրդի ամոթն է» գրությամբ. հայտնում են ռուսական թելեգրամյան ալիքները։

«Է.Վ. Լիմոնովի այլ Ռուսաստանը» կուսակցությունը Ռուսաստանի Դաշնության միակ քաղաքական ուժն է, որը հակամարտության հենց սկզբից հանդես էր գալիս Արցախի անկախության ճանաչման օգտին: Կուսակցության ներկայացուցիչներն անձամբ այցելել են ռազմական բախումների տարածք և թողարկել վավերագրական ֆիլմ այս պատերազմի մասին: