ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. Մեր երկրի ամոթն ու Թովմասյանը` դեմ առ դեմ
«Մարտի 1-ի դատավարությունները ամոթ էին մեր երկրի համար: Մարտի 1-ի դեպքերի լավագույն հանգուցալուծումը համաներումը չէ: Ես գտնում եմ, որ մարտի 1-ի դեպքերի լավագույն լուծումը հարուցված գործերի կարճումն էր` այդ նույն ժամանակահատվածում: Պատմությունը պատասխան պետք է տա նաեւ մարտի 1-ի սպանությունների համար»: Որքան էլ տարօրինակ թվա, բայց փաստ է, որ այս խոսքերի հեղինակն ընդամենը մեկ շաբաթ առաջ ՀՀ արդարադատության նախարար նշանակված Հրայր Թովմասյանն է: Մարտի 1-ի գործերին նման գնահատական նա տվել է 2009-ի հունիսի 29-ին «Ա1+» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում: Այսօր Հրայր Թովմասյանը ի պաշտոնե կարող է նախաձեռնել եւ լուծել «ամոթալի դատավարությունների» հետեւանքով բանտերում պահվող քաղբանտարկյալների ազատ արձակման խնդիրը: Հայաստանի հանրությունը ունի առանց կողմնակի միջամտության համոզվելու, թե Հրայր Թովմասյանը որքանով է ի վիճակի տեր կանգնել սեփական խոսքերին: