կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-29 11:21
Քաղաքական

Իշխանությունը ընտրություններում մեծ տոկոս չի հավաքելու, բայց ինչ էլ հավաքի, մեր ազգի ամոթն է լինելու

Ես չեմ զարմանում այս իշխանության հայտարարություններից: Ինչպես 2018 թվականին քայլ առ քայլ եկան իշխանության՝ ծրագիր իրականացնելու, այդպես էլ հիմա իրականացնում են այդ ծրագիրը: Պատահական չէ, որ նրանք կարծում էին՝ Արցախը նրանց կապանքը Ռուսաստանից ձերբազատվելու ու դեպի Արևմուտք ճանապարհ հարթելու համար: Այս մասին այսօր Հայրենիքի փրկության շարժման երթի ժամանակ Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, բժիշկ Տարոն Տոնոյանը:

«Մեր ժողովրդին ուզում եմ ասել, որ Արևմուտքի ճամփան Թուրքիայով է անցնում, իսկ մեր այս պետությունը, եթե մնա այս իշխանության ձեռքում, ապա 30 տարուց Հայաստան չենք ունենալու: Ժողովրդին բերել, հասցրել են պարտվողականության այն մակարդակին, որ այլ մարդկանց մտածելու տարբերակ չեն թողել: Ժողովուրդը հետևում է իր առաջնորդին, եթե առաջնորդը քաջ է, ապա ժողովուրդն էլ է քաջանում, եթե առաջնորդը պարտվող է, ժողովուրդն էլ է պարտվող դառնում»,-ասաց նա:

Տարոն Տոնոյանի խոսքով՝ ժողովուրդն այսօր պարտված է իրեն զգում, ամեն մարդ իր ներսում իր մեղքի բաժինն է զգում է, բայց, վերջինի դիտարկմամբ, ժողովուրդը մեղավոր չէ, քանի որ ամեն մարդ չէր կարող պատերազմի մասնակցել:

«Ժողովուդը պետք է գերադասի մի փոքր սոցիալապես վատ, բայց արժանապատիվ ապրելը, սա պետք է քարոզվի: Իշխանությունը ընտրություններում մեծ տոկոս չի հավաքելու, բայց ինչ էլ հավաքի, մեր ազգի ամոթն է լինելու»,- նշեց Տոնոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: