Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.
«Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը քիչ առաջ հայտարարել է, որ իրենք պատրաստ են բացել Լաչինի միջանցքը, բայց «դա պետք է տեղի ունենա Ադրբեջանի օրենքների պահպանման ու սահմանապահ վերահսկողության, ինչպես նաև մաքսային ռեժիմի կանոնների պահպանման պայմաններով»։
Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը, սակայն, փոխել է բառապաշարը և պահանջների փոխարեն հույսով կամ հնարավորության բառերով է խոսել՝ նշելով, որ իրենք դեռ հույս ունեն, որ Լաչինի միջանցքի բացումը կօգնի բացել Աղդամի ճանապարհը և կդառնա դրա բաղադրիչը։
Արցախցիները, սակայն, սկզբունքորեն դեմ են Ադրբեջանի հետ ճանապարհների բացմանը՝ պահանջելով միայն մեկ ճանապարհ՝ կապ Գորիսի հետ։
Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց նաև այն պատճառով, որ ենթարկվում էր Նիկոլ Փաշինյանի ճնշմանը՝ բացելու Ակնայի ճանապարհը և այդկերպ ինտեգրվելու Ադրբեջանի կազմում։ Հեռացավ՝ այդկերպ ազատելով գլուխը Նիկոլի ձեռամբ վերջնական դավաճան դառնալուց։ Հիմա որքան ավելի սկզբունքային ու պինդ լինեն Արցախի նոր իշխանությունները, այնքան հաջողությունն ավելի ամուր կլինի»։