կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-26 11:11
Աշխարհ

Հայերը չպետք է կարծեն, թե Ֆրանսիան կօգնի հետ վերցնել հողերը կամ Սևանա լճի մոտ ռազմաբազա կբացի. Старше Эдды

Հայերը չպետք է կարծեն, թե Ֆրանսիան կօգնի հետ վերցնել հողերը կամ Սևանա լճի մոտ ռազմաբազա կբացի. Старше Эдды

Եվ այսպես՝ Ֆրանսիայի Սենատը Արցախի ճանաչման մասին բանաձև է ընդունել... Հիմնական հարցն այն է, թե որ սահմաններում է ճանաչվելու Արցախի տարածքը. գրում է Старше Эдды  թելեգրամյան էջը։

«Դատելով ֆրանսիացիների հայտարարությունից և մեկնաբանություններից՝ նրանք ճանաչում են Արցախի ամբողջ տարածքը, որը կար մինչև սեպտեմբերի 27-ը: Եվ նրանք կոչ են անում այդտեղից դուրս բերել թուրք-ադրբեջանական կոալիցիայի զորքերը:

Նախ՝ ուզում եմ պարզաբանել, որ երկու կողմերն էլ սխալվում են. և՛ նրանք, ովքեր հռչակագիրը դատարկ թուղթ են անվանում, և՛ նրանք, ովքեր միմյանց ուրախությամբ հայտնում են, որ Արցախը ճանաչված է:

Փաստորեն, տեղի ունեցավ հետևյալը՝ հինգ մեծ տերություններից մեկը (իսկ Ֆրանսիան մեծ տերություն է, ինչ էլ ասեն ծաղրողները) նախադեպ ստեղծեց: Այո, փաստաթուղթը դեկլարատիվ է (առայժմ), այն դեռ պետք է ստորագրվի Մակրոնի կողմից, և նա, անշուշտ, կձգձգի և կբարկացնի Էրդողանին:

Բոլորը թքած ունեն Ալիևի վրա, նա քաղաքականության սուբյեկտ չէ: Ես արդեն ասել եմ, որ ինչ նրանք կներեն Էրդողանին և Թուրքիային, չեն ների Բաքվին և Ալիևին...

Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված հռչակագիրն առաջին պաշտոնական փաստաթուղթն է, որը վերաբերում է Արցախին 1994 թվականի սահմաններում՝ որպես անկախ պետություն: Իսկ թուրքական կոալիցիայի զորքերը կոչվում են ագրեսոր:

Եթե Մակրոնը ստորագրի փաստաթուղթը, ապա Բաքուն դառնում է պաշտոնական ագրեսոր: Եվ ի՞նչ է դա մեզ ասում: Դա մեզ հստակ ասում է, որ Հայաստանը, որը գտնվում է բիֆուրկացիայի կետում, պետք է սկսի շարժվել արմատական բարեփոխումների և առողջ ռևանշիզմի ճանապարհով:

Ես ուզում եմ միանգամից զգուշացնել այն հայերին, որոնք կարծում են, թե Ֆրանսիան կօգնի իրենց վերադարձնել իրենց հողերը: Ոչ, այդպես չէ. դուք ստիպված կլինեք դա անել ինքներդ, և առանց Ռուսաստանի Դաշնության հետ դաշինքի՝ Հայաստանը հաջողության չի հասնի:

Այն կոկորդ պատրողները, որոնք երազում են Սևանի մոտ ֆրանսիական ռազմաբազայի մասին, նույնիսկ չեն հասկանում, որ եթե նման հենակետ հայտնվի, իսկ ռուսները հեռանան, այդ ժամանակ ընդմիշտ հրաժեշտ կտրվի Արցախին: Ով ինձ չի հավատում, թող հիշի Հյուսիսային Կիպրոսի խնդիրը: Կիպրոսում, ի դեպ, բրիտանական ռազմաբազաներ կան: Դրանք օգնո՞ւմ են լուծել Հյուսիսային Կիպրոսի խնդիրը: Ո՛չ, ընդհակառակը:

Եվ, այնուամենայնիվ, եկեք ավելի մանրամասն անդրադառնանք հռչակագրին: Ֆրանսիան ճանաչում է Արցախի ինքնորոշման իրավունքը 1994 թ.-ի սահմաններում: Ադրբեջանը ճանաչվում է որպես ագրեսոր: Եվ շատ հնարավոր է ճանաչվի որպես ահաբեկչություն հովանավորող պետություն: Այսինքն՝ այս տարածքում ցանկացած հաջորդ պատերազմը հայերի համար կճանաչվի որպես ազատագրական: Եվ դա հնարավորություն կտա գոնե Ֆրանսիային ցանկացած օգնություն ցուցաբերելու հայկական կողմին: Զինամթերքի պաշարներից մինչև ռազմական խորհրդականներ:

Ռուսաստանը մնում է Հայաստանի համար գլխավոր դաշնակից, ինչպես արդեն ասացի: Եվ հենց Արցախում մեր շահերը կարող են համընկնել ֆրանսիացիների հետ:

Ֆրանսիացիները դժվար թե այնտեղ ուղարկեն իրենց Արտասահմանյան լեգեոնը, բայց նրանք, անշուշտ, դիվանագիտական աջակցություն կցուցաբերեն: Եվ դա իսկապես կարևոր է, անկախ այն բանից, թե ինչ են ասում քննադատները:

Եվ, իհարկե, եկեք ուշադրություն չդարձնենք ծաղրածուներին, որոնք սպառնում են, որ Ալիևը կճանաչի Կորսիկայի անկախությունը: Նրանք կարող են սա միմյանց պատմել քյաբաբի շուրջ:

Նրանք, ովքեր այժմ Ռուսաստանից և Հայաստանից պահանջում են ճանաչել Արցախը, շտապում են: Հնարավորությունների պատուհանը թուրքերի համար դեռ փակված չէ, և նրանք կարող են վա բանկ գնալ: Հիմա դա հաստատ պետք չէ:

Պետք է սպասել, թե ինչ կասի Մակրոնը, և որ ամենակարևորն է`ինչ կասի նախագահ Բայդենը: Կորոշի՞, արդյոք, նա Էրդողանի քթին տալ՝ դրանով իսկ լուրջ հարված հասցնելով նրա քաղաքական դիրքին Թուրքիայում, թե՞ ոչ։ Ղարաբաղի կծիկը գնալով ավելի է խճճվում: Այն դառնում է իսկական գորդյան հանգույց:

Եվ եթե հայերը շարունակեն շատախոսել ու արմատական բարեփոխումներ չկատարել, ապա ոչ ոք նրանց համար հանգույց չի կտրի: Եվ ,իհարկե, այո, այսօրվա քվեարկությունը շատ լուրջ հաջողություն է հայկական սփյուռքի համար: Ոչ թե հայկական քաղաքական էլիտայի շրջանակների՝ իր վեճերով ու կռիվներով, այլ Սփյուռքի համար»,- գրում է ալիքը։