Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Երևանում իսկական նախընտրական արշավ է սկսվել: Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն չտապալեց իր առաջին հանրահավաքը, այլև կարողացավ ավելի շատ մարդ հավաքել, քան Փաշինյանն այս տարվա մարտի 1-ին: Թեև Փաշինյանը բերեց բոլոր նրանց, ում կարող էր՝ ամբողջությամբ օգտագործելով վարչական ռեսուրսը. գրում է ռուսական թելեգրամյան Старше Эдды էջը՝ անդրադառնալով երեկ Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպված հանրահավաքին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։
«Փաշինյանի հաղթանակի միակ հնարավորությունը ցածր մասնակցությունն է: Հենց դրա վրա է, որ պրոփաշինյանական ռեսուրսները ճնշելու են, այդ թվում՝ Հայաստանի նախագահ (Արմեն) Սարգսյանը: Հնարավոր է Նիկոլ Վովաևիչը փորձի չեղյալ հայտարարել ընտրությունները այս կամ այն պատրվակով: Դա բավականին աշխատանքային տարբերակ կլինի և, հավանաբար, քննարկվել է Փաշինյանի թիմի փակ հանդիպումներում:
Պարզապես հանրահավաքից հետո ընտրությունները չեղարկելը նշանակում է սկսել իրական ուժային առճակատում, որի հնարավորությունը Փաշինյանը չունի: Եվ նա իր կառավարումը կավարտի ոչ թե բանտով կամ փախուստով, այլ դեֆենեստրացիայով (պատուհանից դուրս նետել) Հանրապետության հրապարակում»,– գրում է ալիքը։