կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-01 11:03
Քաղաքական

Ահա այսպիսի վերաբերմունք ունեն հայերն իրենց երկրի նկատմամբ. Старше Эдды

Ահա այսպիսի վերաբերմունք ունեն հայերն իրենց երկրի նկատմամբ. Старше Эдды

Ուզո՞ւմ եք հասկանալ, թե այժմ ինչ է Հայաստանը: Ահա 2 լուսանկար: Դրանք մի քանի ամիս  տարբերությամբ են արված: Սրանք Ադրբեջանի զինված ուժերի դիրքերն են Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում: Այս ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը այստեղ ամրացված տարածք են ստեղծել, իսկ հայ զինծառայողները դեռ նստում են զինված ուժերի փորած խրամատներում՝ առանց բլինդաժների. գրում է թելեգրամյան ռուսական ալիք Старше Эдды-ն։

«Դավիթ Բեկի մարտիկները դիմեցին ինձ, որպեսզի օգնեմ: «Տեղեկացրեք Երևանում գտնվող մարդկանց, որ մենք օգնության կարիք ունենք: Թող օգնեն` դիրքեր տանող ճանապարհ սարքելով, սարքավորումներով և բետոնով: Ինքներս կամրապնդենք պաշտպանական գծերը»:

Ես այս խնդրանքը բերեցի Հայաստան աշխարհի հզորներին: Կարծում եք՝ ինչ-որ բան փոխվե՞լ է: Ո՛չ, բոլորն ուշադիր լսեցին և ասացին՝ իհարկե, կօգնենք: Եվ վերջ: Ահա սաա է վերաբերմունքը սեփական երկրի նկատմամբ: Դե, ռուսներն ինչի համար են, թող ուժեղացնեն պաշտպանությունը: Իսկ մենք ավելի լավ է զբաղվենք քաղաքականությամբ», – գրում է թելեգրամյան ալիքը։