Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Որքան երկար եմ նայում Հայաստանին, այնքան ավելի շատ եմ եզրակացության գալիս. Ղարաբաղյան երկրորդ պատերազմը պաշտոնյաների ստի խորհրդանիշն է, որը փշրվում է՝ տեղեկատվական նոր իրականությանը բախվելով. գրում է թելեգրամյան հայտնի Старше Эдды ալիքը։
«Այսինքն՝ պաշտոնական տեղեկատվությունը՝ բյուջեով ու աշխատավարձով հատուկ մարդկանց և հաստատությունների կողմից ջանադրաբար պատրաստված, պաշտոնական զեկույցները հակասության մեջ են հաղորդակցման անկախ ալիքների հետ, որոնք այժմ հասանելի են յուրաքանչյուրին:
Հիմա մենք տեսնում ենք, որ ռազմական և քաղաքական վերնախավը (ես չեմ անվանի այն էլիտա) պատահական չէ, որ կորել է ստի մեջ: Նա (վերնախավը) սկսել է պարզապես անտեսել ցանկացած փաստարկ՝ բացատրելու փոխարեն, թե ինչպես, ով և ինչի համար է հանձնել այս պատերազմը, անցնելով մարդկանց հույզերի վրա աշխատելուն:
Սա նոր իրականություն է: Մենք հենց Հայաստանի օրինակի վրա պետք է տեսնենք և գիտակցենք, թե ինչի են ընդունակ քարոզչությունը, հակաքարոզչությունը և տեղեկատվական նոր իրողությունը:
Ըստ էության՝ Փաշինյանը, Հարությունյանը և մյուս «հերոսները» պետք է մեկ պարզ բան բացատրեն: Միայն մեկը: Ինչո՞ւ է Շուշիում ադրբեջանա-թուրքական զորքերի ռոտացիան իրականացվում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: Վերջ, ուրիշ ոչինչ պետք չէ: Բայց հենց այս բացատրությունն է վերջ տալու հակամարտության երկու կողմերի տերաբայթանոց բոլոր ստերին:
Այսինքն՝ ցանկացած այլ փաստ, նույնիսկ՝ ճշմարիտ, չի կորելացվում մեկի հետ՝ ով, ինչպես, ինչու հանձնեց Շուշին», – գրում է ալիքը։