կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-23 11:35
Հասարակություն

Իշխանություններն ու քաղաքապետարանը անտեսել և անմխիթար վիճակում են թողել Եռաբլուրը. Старше Эдды

Իշխանություններն ու քաղաքապետարանը անտեսել և անմխիթար վիճակում են թողել Եռաբլուրը. Старше Эдды

Ռուսական թելեգրամյան Старше Эдды հայտնի ալիքը Հայաստանում է և ներկայացնում է Եռաբլուր այցից տպավորությունները։

«Երևանի քաղաքապետարանն ինձ հավանաբար չի կարդում, բայց, միևնույն է, կգրեմ: Այսօր ես այցելեցի Եռաբլուր: Հերոսների պանթեոնն իրականում  փշաքաղեցնում է ոչ միայն հային: Եվ եթե հասկանանք, որ հայ ժողովրդի լավագույն որդիները վաստակել են այնտեղ հանգչելու պատիվը, ապա հեշտ է պատկերացնել, թե սա ինչ զգացումներ է առաջացնում ցանկացած հայի մեջ: Եվ այնտեղ անհրաժեշտ է անցկացնել էլիտար ստորաբաժանումների ռազմական անձնակազմի երդման արարողություններ: Թեև, աոտ, զինվորների անունները կարդալը, ապա նրանց կյանքի տարիները տեսնելը ծանր զգացում է առաջացնում: Եվ Էջմիածնի հետ Եռաբլուրը պետք է լինի հայկական ինքնագիտակցության հիմնասյուներից մեկը: Մի բան, որին կարող ես դիպչել և որը կարող ես շոշափել:

Այս ամենի ֆոնին` ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ «Ֆեյսբուք»-ում տերաբայթերով դատարկախոսող և մարդասիրական կարիքների համար հարյուրավոր միլիոններ հավաքող քաղաքապետարանն ու կառավարությունը չեն կարող այդ միջոցների մի փոքր մասը հատկացնել, որպեսզի Պանթեոնը անտեսված չերևա: Ավելի ճիշտ այն չի անտեսվում, բայց կա անմխիթարության որոշակի վիճակ:

Իսկ Եռաբլուրը պետք է փայլի: Սա գերեզմանոց չէ, սա հանդիսավոր համազգեստով սպա է, որը նոր է ստացել բարձրագույն պարգև: Ցավոք, նա ինքն այլևս չի կարող մաքրել կոշիկները և զգուշորեն արդուկել համազգեստը: Դա նրա համար պետք է անեն նրանք, ում համար նա պառկել է այս բլրում: Բայց դատելով քաղաքապետարանի կամ կառավարության ներկայացուցիչներից՝ Զինվորի կարիքը կա միայն տոներին կամ ընտրարշավի ժամանակ, երբ այնտեղ հեռուստատեսություն է ժամանում, և պաշտոնյան կարող է արցունքներ թափել ու ծնկի գալ զինվորի գերեզմանի առաջ: Մնացած ժամանակ Պանթեոնը ծածկված է փոշով և սպասում է հաջորդ տարվան կամ ընտրական փուլին:

Եթե ինչ-որ մեկին վիրավորել եմ, ապա նախապես ներողություն եմ խնդրում, պարզապես ներկայացնում եմ իմ դիտարկումները: Եռաբլուրն ինքնին, իհարկե, զարմանալի ուժի, ինչպես նաև ազգային ինքնության իրական աղբյուրի տեղ է», - գրում է ալիքը։