| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  4 տարի առաջ - 2020-11-26 10:01
            4 տարի առաջ - 2020-11-26 10:01  
         
                
            «Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը երեկ մանդատը վայր դնելու դիմում ներկայացրեց՝ դեկտեմբերի 4-ից ստանձնում է Չինաստանում ՀՀ առեւտրային ներկայացուցչի պարտականությունները։
«Իմ քայլում» սա զարմանք է առաջացրել, փորձել են հասկանալ՝ ինչ բիզնես կապեր ունի նա Չինաստանում կամ երբվանից է դիվանագիտական գործին տիրապետում, որ իրենք չեն իմացել։ Գործընկերներից մեկն ասաց․ «Ինքը բաշարող տղա է․ մի մոռացեք՝ ՓՄՁ ԶԱԿ-ում է աշխատել, գիտի ոնց փող բերի»։
Բայց ոմանք կարծում են, որ Փաշինյանը հերթով չեզոքացնելու է բոլոր «անվստահելիներին», ովքեր կարող են թիկունքից հարվածել եւ միանալ իրեն անվստահություն հայտնելու գործընթացին։
Հիշեցնենք, որ Վարազդատ Կարապետյանը ՀՀԿ-ի իշխանության ներկայացուցիչներից էր, բայց հեղափոխությունից հինգ պակաս կողմնորոշվել էր, իսկ հոկտեմբերի 12-ին գրառում էր արել՝ հերոսացնելով Նիկոլ Փաշինյանի որդուն, որ իբրեւ թե ողջ զորքը փախել է, նա՝ ոչ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում