կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-15 09:27
Քաղաքական

ԵԽԽՎ-ում շրջանառվող հակահայկական փաստաթղթերը «չեզոքացնելու» փորձեր են արվում. «Ժողովուրդ»

ԵԽԽՎ-ում շրջանառվող հակահայկական փաստաթղթերը «չեզոքացնելու» փորձեր են արվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունն այս օրերին կրկին փորձեր Է անում նշված ատյանում շրջանառվող հակահայկական փաստաթղթերը «չեզոքացնելու» ելքեր գտնել։ Մեզ լուրեր հասան, որ Սերժ Սարգսյանը պատվիրակության ղեկավարությանը հանձնարարել Է մինչև ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանն ամեն ինչ անել, որպեսզի օրակարգում ընդգրկված հակահայկական զեկույցները «չեղյալ» համարվեն։ Ուստի ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն անձամբ զրուցում Է պատվիրակության անդամների հետ, նրանց հետ պայմանավորվում Է, թե ԵԽԽՎ պատգամավորներից ում հետ ով պետք Է առանձնազրույց ունենա։ ԵԽԽՎ պատվիրակության անդամ, ՀՀԿ-ական Նաիրա Կարապետյանն այս առնչությամբ «Ժողովուրդ»–ի հետ զրույցում երեկ ասաց. «Անկախ հանձնարարականից կամ ոչ հանձնարարականից՝ դա եղել Է մեր պատվիրակության գործելաոճը, պարզապես հիմա այդ ամենն արվում է ավելի ինտենսիվ հիմա պետք է ավելի ինտենսիվ շփվենք»»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։