Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի պատրաստվում հրաժարական տալ, այլեւ հերթով կպատժի բոլոր նրանց, ովքեր պահանջում են իր հրաժարականը: Առաջին հերթին նրա թիրախում համայնքապետերն են։ Իրավապահներին հրահանգվել է վարչապետի հրաժարականը պահանջող գյուղապետերի եւ քաղաքապետերի դեմ քրեական գործեր հարուցել, զուգահեռ պարզել, թե ովքեր են աջակցում իր դեմ իրականացվող երթերին ու հանրահավաքներին, կազմակերպչական աշխատանքներ իրականացնում:
Հենց այս համատեքստում երեկ քրեական գործ հարուցվեց Էրեբունու նախկին թաղապետ Դավիթ Գրիգորյանի, նրա որդու եւ նախկին տեղակալի նկատմամբ՝ 2020թ. դեկտեմբերի 11-ին մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում ակցիա իրականացնելու եւ մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը խաթարելու համար: Իսկ կիրակի օրը իշխանությունը հարձակում է նախապատրաստում Մայր Աթոռի եւ Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ: Սոցցանցերում ակտիվորեն տարածում են եկեղեցու դեմ հարձակման հայտարարությունը:
Ընդ որում` այդ հայտարարությունը տարածողները ոչ միայն իշխանական ֆեյքերն են, այլեւ պետական պաշտոնյաներ, այդ թվում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանը, որը շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ազգականն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում