կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-25 10:19
Հասարակություն

Արարատի մարզ­պետը որոշել է հերթով ազատվել բոլոր դպրոցների ոչ յուրային տնօրեն­ներից. «Հրապարակ»

Արարատի մարզ­պետը որոշել է հերթով ազատվել բոլոր դպրոցների ոչ յուրային տնօրեն­ներից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի հռչակավոր մարզ­պետ Գարիկ Սարգսյանը գյուղապետերի դեմ արշավանքից հետո անցել է դպրոցի տնօրեն­ներին: Մարզից տեղեկություն­ներ ենք ստանում, որ նա որոշել է հերթով ազատվել բոլոր ոչ յուրային տնօրեն­ներից, առաջնահերթության կարգով նրանցից, որոնք ծառայել են նախկին իշխանություններին կամ ունեն մտերիմ կապ: 

Օրինակ՝ Սիսավանի երիտասարդ տնօրեն Նարինե Գալստյանի աշխատանքային ժամկետն ավարտվել է, սակայն, ըստ տեղեկությունների, Գարիկ Սարգսյանը զգուշացրել է՝ հանկարծ մտքով չանցնի նո­րից մրցույթին մասնակցել, քանի որ Գալստյանն Ավշարի Գրիգորյանների մտերիմն է: 

Մոտ մեկ շաբաթ առաջ էլ Արարատի թիվ 1 դպ­րոցի տնօրենի համար հայտարարված մրցույթի ժամանակ է խոչընդոտներ ստեղծել, որ կառա­վարությունը նշանակի իր հովանավորյալին: Դպրոցի խորհրդի անդամներից երկուսն արդեն որերորդ անգամ անհարգելի պատճառով ներկա չեն գտնվել նիստին, թեկնածուները եղել են երեքը՝ Նելլի Ղազարյան, Հայկ Խանոյան և Վահրամ Մա­նուկյան. վերջինս մարզպետ Գարիկ Սարգսյանի հովանավորյալն է: 

Հունվարի 18-ին էլ մարզպետի կարգադրությամբ աշխատանքից ազատվել է Բյուրավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Նվարդ Մելիքյանը, որին 2 նկատողություն է տվել ու, այս­պես ասած՝ «օրինական» ձևով ազատել»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: