կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-25 18:47
Արցախ

2-3 օրից պարզ կլինի Արցախի Չարեքտար և Ակնաբերդ գյուղերի ճակատագիրը

2-3 օրից պարզ կլինի Արցախի Չարեքտար և Ակնաբերդ գյուղերի ճակատագիրը

ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«2-3 օրից պարզ կլինի Արցախի Չարեքտար և Ակնաբերդ գյուղերի ճակատագիրը․

Այսօր հնարավոր եղավ կապ հաստատել Արցախի Հանրապետության ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Մարիաննա Պետրոսյանի հետ, ով ասաց, որ այս պահին Չարեքտար գյուղի շուրջ քննարկումներ են ընթանում, իսկ Ակնաբերդ գյուղի հետ կապված ամենայն հավանականությամբ թյուրիմացություն է տեղի ունեցել, այն ՀՀ կառավարության հիշյալ ցուցակում չպիտի լիներ։ Ըստ տիկին Պետրոսյանի՝ այս պահին ճշտումներ են կատարվում և մինչև ամսի 27-28-ը կհրապարակվի Արցախի՝ Ադրբեջանի օկուպացիայի տակ անցնող բնակավայրերի ճշտված ցուցակը։

Մարիաննա Պետրոսյանի հետ խոսել եմ անձամբ, և պատրաստակամություն եմ հայտնել իմ և ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի անունից (Center for Strategic Research) բոլոր հնարավոր միջոցներով՝ խորհրդատվություն, վավերագրերի ու գիտական հիմնավորումների տրամադրում, տեղեկատվական աջակցություն և այլն, օգնել ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը և խնդրով զբաղվող բոլոր պատկան մարմիններին՝ Չարեքտար և Ակնաբերդ գյուղերը ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնվելու վտանգից փրկելու համար»։