Գործարար Վահրամ Միրաքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հարցեր, որոնք պատասխան չունենք էս պահին, ամեն դեպքում հասարակության համար պատասխաններ չկան.
1. Ի՞նչ է լինելու Արցախի ստատուսի հետ կապված: Ստորագրված փաստաթղթում ոչինչ չկա, ինչա՞ դա նշանակում, Արցախի մեզ մնացած մասը մտնու՞մ է Ադրբեջանի կազմ, մտնում է Հայաստանի՞ կազմ, թե ինքնավար է մնում: Չկան ոչ մի պատասխաններ: Ստորագրող քաղաքական էլիտան էլ կարծես ոչ մի բացատրություն չի տվել: 15 օրից Բաքուն Արցախի ղեկավա՞ր է նշանակելու, ոնց որ Նախիջևանում է նշանակում:
2. Համաձայնագրում նշվում է հայկական զորքի դուրս բերման մասին: Ստացվում է Արցախը մնում է 2000 ռուսի հույսո՞վ: Դա ենթադրում է, որ առաջիկա 20 օրում Արցախը մեծամասամբ դատարկվելու է, հայաթափվելու է: Պատկերացնո՞ւմ եք աղետի մասշտաբը:
3. Նշվում է 3 տարուց այլ ճանապարհ կառուցելու մասին, ի՞նչ ճանապարհ, որտեղո՞վ, ինչու՞:
4. Ինչի իրավահաջորդն է լինելու Արցախը, ԼՂԻՄ-ի՞, բա էդ դեպքում ինչու՞ ԼՂԻՄ ի կեսը չկա:
Հարցերը շատ են, որոնք պետքա մեկը մեկնաբանի, ավելի կոնկրետ էս պայմանագիրը ստորագրած քաղաքական էլիտան, նա ով բանակցություններ է վարել:
Բայց կարծես պատասխաններ չունենք»: