|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողները էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեցին, թե ո՞ր փուլում է ապրիլյան ռազմական հակամարտության ժամանակ զոհվածների ընտանիքների անդամներին երկարաժամկետ կայուն եկամուտ ապահովելու հարցը:
Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ այդ նախագիծը գտնվում է կառավարությունում` ներքին շրջանառության մեջ: «Կարծում եմ, որ 10 օրվա ընթացքում այդ քննարկումների արդյունքները կամփոփենք, կհրապարակենք նախագիծը, նաև` ի տես բոլորի, և կսկսենք աշխատանքները»,- ասաց նախարարը` հավելելով, որ այդ նախագիծը իրականություն դարձնելը ենթադրելու է բարդ ու քրտնաջան աշխատանք` պաշտպանության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, սոցիալական ծառայությունների ներգրավմամբ: