Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ցանկացած պետության ողնաշարը դատական համակարգն է։ Կա դատական կայացած համակարգ՝ տնտեսությունը կզարգանա, հասարակությունը բնականոն կյանքով կապրի, վենդետաներ չեն լինի, կրիմինալը ներքին կյանքում դերակատարում չի ունենա, արդար ընտրություններ կկազմակերպվեն, մարդկանց անօրինական չեն ազատի աշխատանքից, առհասարակ՝ պաշտպանված կլինեն բոլորի իրավունքները, և ոչ ոք չի կարողանա օրենքն անպատիժ խախտել ու հղփանալ։ Իսկ անկախ ու կայացած դատարաններ ունենալու համար նախ այն պետք է տարանջատել իշխանության մյուս ճյուղերից, հատկապես՝ գործադիրից, ինքնաբավ լինի, ֆինանսապես ապահովված, դատավորները հոգեպես ամուր ու կիրթ լինեն, իրենց առաքելության գիտակցումն ունենան։
Թույլ և աղքատ երկրներում, որտեղ իշխանության ճյուղերի տարանջատումը լիարժեք չէ, իսկ հասարակությունը տգետ է ու չարացած, կայացած դատական համակարգ ունենալը կրկնակի բարդ է։ Իշխանության գլխին կանգնածները դատական համակարգի աշխատանքին միջամտելու գայթակղությանն են միշտ տրվում, իսկ հասարակությունը պատրաստ է հայհոյել ու մինչև վերջ նվաստացնել իր կամքը չկատարող դատավորներին։ Եթե երկրիդ ղեկին կանգնած անձինք գիտակցում են դատարանների դերը և օգնում, որ նրանք անկախանան, երկիրը զարգանում է, հասարակությունը համերաշխ է, մարդու իրավունքները՝ պաշտպանված, պաշտոնյաները՝ զուսպ։
Բայց մեզանում աննախադեպ վիճակ է ստեղծվել, երբ դատարանների անկախության թիվ 1 թշնամին երկրի ղեկավարն է։ Նա ամեն ինչ արեց Սահմանադրական դատարանը ոչնչացնելու, իրեն ծառայեցնելու համար՝ չհաջողեց, իր կամքին դեմ գնացող դատավորներին հալածեց, իսկ ամենակարևորը՝ դատարանների որոշումները չկատարելու ավանդույթն է ուզում հիմնել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: