|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղում շարունակվում է նոր դպրոցի և մանկապարտեզի շինարարությունը, որի մեկնարկը տրվել էր 2017 թվականին:
Նոր կրթօջախի ու նախադպրոցական հաստատության համար նախատեսված տարածքը զբաղեցնում է ընդհանուրը` 10 հազար քմ մակերես: Ընդ որում դպրոցի ուսումնական հատվածը կլինի երկհարկանի. տեղեկացնում է «Ապառաժը»:
Ավելացնենք, որ գործող դպրոցը ոչ տիպային, վթարային շենք է, սովորում է 64 աշակերտ: Չարեքտարում մանկապարտեզի տարիքի 47 երեխա կա:
Շինարարությունը կատարում է «Մաքսֆուդ» ՍՊԸ կազմակերպությունը` քաղաքաշինության նախարարության պատվերով, պետական բյուջեի միջոցների հաշվին:
Շահագործումը նախատեսված է հաջորդ տարի: