Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ըստ սիրիական առաջնագծից @wargonzo-ի աղբյուրների՝ անհայտ ծագման ինքնաթիռները հարձակվել են ահաբեկիչների կողմից վերահսկվող տարածքում գտնվող ամենամեծ թուրքական օբյեկտի վրա:
Խոսքը զինյալների կողմից գողացված (ապօրինի կերպով ձեռք բերված) նավթի պահեստավորման մասին է, որը տեղափոխվում է Թուրքիա: Գաղտնիք չէ, որ Անկարան չի հապաղում այդ նավթով առևտուր անել արևմտյան որոշակի երկրների և Իսրայելի հետ:
Այս օբյեկտը կարևոր նյութատեխնիկական դեր է խաղացել Սիրիայից Թուրքիա ապօրինի հումք մատակարարելու սխեմայի մեջ՝ ահաբեկիչների և թուրքական հատուկ ծառայությունների կողմից կազմակերպված միջանցքների միջոցով:
Որոշ բարձրաստիճան ռազմական աղբյուրներ @wargonzo նախագծին ակնարկել էին, որ այդ գործողությունը կարող է պատասխանը լինել Էրդողանին Ղարաբաղի համար: Թուրքիան այս հարվածից հետո լուրջ տնտեսական վնասներ է կրել, ինչը, ենթադրում է նաև թուրքական լիրայի արժեզրկում: