|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Աֆրինի ազատագրման ուժերն» այսօր հրապարակել են տեղեկատվություն, որ իրենք 3 գործողություն են իրականացրել Աֆրինում թուրքական օկուպացիայի դեմ. հայտնում է Hawar գործակալությունը։
Ըստ հաղորդագրության` ապրիլի 28-ին «Աֆրինի ազատագրման ուժերը» գործողություն են իրականացրել Շերավայի շրջանի Բուրջ Այդար գյուղի մերձակայքում, որի արդյունքում վերացվել է մեկ օկուպանտ, ինչպես նաև շարքից հանվել երկու մեքենա, որոնք տեղափոխել են վարձկաններին:
Նույն օրը Աֆրինի ազատագրման ուժերը հարձակվել են նաև Աֆրինում գտնվող թուրք և թուրքամետ վարձկանների վրա: Այս գործողության ընթացքում մեկ զինվոր վերացվել է, ևս երեքը` վիրավորվել:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ապրիլի 30-ին Աֆրինի գրավյալ Հուլալքա գյուղում թուրք վարձկանների դեմ ևս մեկ գործողություն է իրականացվել, որի արդյունքում սպանվել է մեկ վարձկան, երկուսը վիրավորվել են:
Աֆրինի ազատագրման ուժերը հաստատել են, որ իրենց գործողություններով ոչնչացվել է 4 թուրք օկուպանտ, վիրավորվել` 5 վարձկան:
Հիշեցնենք, որ Թուրքիան 2018 թ.-ից բռնազավթել է Սիրիայի հյուսիսային Աֆրին շրջանը։