|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԹՍ-ի բեկորներն ընկել են Տվերի մոտ գտնվող Wildberries-ի պահեստային շենքի վրա, վնասվել է պատը։ Ձեռնարկության աշխատակիցները չեն տուժել, հայտնել է նահանգապետի պաշտոնակատար Վիտալի Կորոլյովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Թշնամական ԱԹՍ-ների գրոհի գիշերային հետմղման արդյունքում անօդաչուի բեկորներից վնասվել է Կալինինսկի շրջանում գտնվող Wildberries պահեստային շենքի պատը։ Ձեռնարկության աշխատակիցները չեն տուժել», - գրել է նա։
Կորոլյովի խոսքով՝ ԱԹՍ-ի գրոհից հետո առաջացած ծխածածկույթն օպերատիվ կերպով վերացվել է։
«Տեղում աշխատում են շտապօգնության ծառայությունները՝ ապահովելու օբյեկտի հետագա անվտանգությունը», - հայտնել է մարզի ղեկավարը։