|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
Սիրիայի Իդլիբ նահանգում գտնվող ահաբեկչական շտաբը հարձակման է ենթարկվել արևմտյան կոալիցիայի ռազմաօդային ուժերի կողմից՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ: Արդյունքում ՝ «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորման գրոհայինների վեց հրամանատար է սպանվել. հայտնում է «Ալ Հադաթ» հեռուստաալիքը Twitter-ում:
«Իդլիբից դեպի արևմուտք կոալիցիայի ռմբակոծման արդյունքում կա 14 սպանված, այդ թվում՝ Թահրիր ալ Շամի 6 առաջնորդներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Անօդաչու թռչող սարքի հարվածից ավերված տունը գտնվել է Իդլիբի Ջաքարա գյուղում՝ Թուրքիայի հետ սահմանի մոտակայքում: Այնտեղ հավաքված են եղել նշված խմբի հակահետախուզության գրոհայինները և «Խուրրաս ադ Դին» խմբավորման ջիհադականները:
Զոհերից մեկը դրա դաշտային հրամանատար Ուսամա Մուհաջիրն է: Ոչնչացվել է նաև Հալեպում «Ջաբհաթ ան Նուսրա» կազմակերպության հիմնադիրներից Համուդ աս Սահարան», - գրում է Directorat4 թելեգրամյան ալիքը: