Yerevan.today կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է.
«Սա կարելի է ազգային ողբերգություն համարել
Հայաստանում ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքների ու բողոքի ակցիաների ֆոնին Ադրբեջանցիները անհանգստացած են Փաշինյանի ճակատագրով։ Ու արդեն կոչեր են անում, որ եթե Նիկոլին գահընկեց անեն, պետք է Ադրբեջանը նրան քաղաքական ապաստան տա և պատվավոր քաղաքացու կոչում։ Անգամ կոչ են անում նրան Ադրբեջանի կողմից Հադրութի ղեկավար նշանակել։ Ու նշում են՝ մենք մերոնց միայնակ չենք թողնում(…своих, не бросаем!)։
Ադրբեջանում հարգում են Նիկոլ Փաշինանին ու գնահատում Ադրբեջանին հողեր հանձնելու՝ նրա ջանքերը, չեմ զարմանա, որ նաև Ադրբեջանի ազգային հերոսի կոչում տալու կոչեր հնչեցնեն։
Նիկոլի նկատմամբ էս մեծ հարգանքի ֆոնին նկատելի է Ադրբեջանի թշնամությունը օրինակ՝ ՀՀ և Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատամբ։ Հիշեցնեմ, որ պատերազմի օրերին ադրբեջանական Միլի Մեջլիսի պատգամավոր Նիզամի Սաֆարովը հայտարարել էր, որ Ադրբեջանը հնարավոր է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել Ինտերպոլով: Պատճառը լուրերն էին, որ Ռոբերտ Քոչարյանը պատերազմի օրերին Հայաստան, ապա Արցախ զենք ու զինամթերք է տեղափոխել:
Պատկերացնո՞ւմ եք, երկու ղեկավար, մեկը հերոս է Ադրբեջանի համար, մեկը՝ թշնամի։ Հիմա, մեր թշնամի երկրում հերոսը մեզ համար ի՞նչ է, իսկ հակառա՞կը, այտեղի հանցագործը․․․ Այսօր տեղեկացանք որ ադրբեջանցիք մի հատ էլ քրեական գործ են հարուցել Սեյրան Օհանյանի նկատմամբ, հետախուզում են հայտարարել։ Ըհը, մարտի 1-ի սցենարիստներն են, աչքիս։
Սա ազգային ողբերգություն կարելի է համարել։
Հա, ի դեպ, տեղյա՞կ եք, Աննա Դանիբեկյանը դեռ ուզում է դատական նիստ անե՞լ։ Կարծեմ հաջորդ նիստը դրել էր դեկտեմբերին»: