կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-04 17:20
Քաղաքական

ՀՀԿ-ականն անհանգստացած է ընդդիմության ճակատագրով

ՀՀԿ-ականն անհանգստացած է ընդդիմության ճակատագրով

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսեց մարտի 1-ին Ազատության հրապարակում կայանալիք համահայկական հանրահավաքի մասին:

Հարցին, թե ինչպիսի՞ն է լինելու ընդդիմության, ավելի կոնկրետ` Ազատության հրապարակում հավաքվածների ճակատագիրը, նա պատասխանեց, որ անհանգստացած է նրանց ճակատագրով, նրանց կայացման հարցով: ՀՀԿ-ականը նշեց նաև, որ առաջիկայում նախատեսված հանրահավաքն անարդյունք միջոցառում է:

«Լինելու է այն, ինչ եղել է նախորդների ժամանակ: Դրանք անպտուղ, անարդյունք միջոցառումներ են: Մենք անհանգստացած են նրանց համար: Եղանակն անբարենպաստ է, ու բավական թվով մարդիկ կարող է դուրս չգան: Այդքան չարչարվելուց հետո համապատասխան մասսա չի հավաքվի»,- ասաց ՀՀԿ-ականը:

Հարցին` համոզվա՞ծ եք, որ համապատասխան մասսա չի լինելու, Բաղդասարյանը պատասխանեց, որ նման կարծիք է կազմել` մարդկանց տրամադրություններին հետևելով:

«Որևէ ջանք չի գործադրվելու, ինչպես նախորդ անգամները: Այս անգամ ևս նման հարցերով չենք հետաքրքրվում ու ժամանակ էլ չունենք` մարդկանց իրենց աշխատանքից շեղելու համար»,- ընդգծեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: