Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Գերմանիայի Ձախերի կուսակցությունը հետաքրքրված է Թուրքիայում ցմահ բանտարկված` Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) հիմնադիր Աբդուլլահ Օջալանի կարգավիճակով։ Օջալանը մեկուսացված վիճակում, խստացված ռեժիմով պահվում է Թուրքիա Իմրալը կղզում. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Մասնավորապես` Ձախերի կուսակցության պատգամավոր Միկել Բրանդտը կառավարությանն ուղղված հարցման մեջ ասել է. «Արդյո՞ք կառավարությունը տեղեկություն ունի Իմրալը կղզում կալանավորված Օջալանի առողջական վիճակի մասին»։
Պատգամավորը նաև հետաքրքրվել է կառավարությունից, թե արդյո՞ք Եվրախորհրդարանի` կտտանքների կանխարգելման հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի այցելություն կազմակերպվի Օջալանին, ինչպես նաև Թուրքիայում կալանավորված քուրդ նախկին պատգամավոր Լեյլա Գյուվենին, որը տևական ժամանակ հացադուլ է հայտարարել։
Թուրքական աղբյուրի պնդմամբ՝ ակնկալվում է, որ պատգամավորի վերոնշյալ հարցադրումներին պատասխան կլինի Գերմանիայի արտաքին գործերի և արդարադատության նախարարություններից։
Տեղեկացնենք, որ 1999թ. թուրքական հետախուզության կողմից Քենիայում ձերբակալված, ապա թուրքական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Օջալանը պահվում է Մարմարա ծովում գտնվող Իմրալը կղզում կառուցված հատուկ բանտում: