կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-02 13:50
Տարածաշրջան

Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանն ապրում են նույն ճակատագրով. Վրաստանի վարչապետ

Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանն ապրում են նույն ճակատագրով. Վրաստանի վարչապետ

Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը նույն ճակատագրով են ապրում տարածաշրջանում, և այս երեք երկրներն ամուր կապեր ունեն։ Այս համատեքստում նրանք համագործակցության և բարեկամության արժանի օրինակ են ցույց տալիս. Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո Անկարայում կայացած մամուլի ասուլիսում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Նա շեշտել է, որ այդ կապակցությամբ քննարկումներ են ընթանում երկկողմ և եռակողմ ձևաչափերի մշակման վերաբերյալ:

Նշելով, որ Թուրքիայի ղեկավարի հետ քննարկումներ են անցկացվել տարածաշրջանում, «օկուպացված» տարածքներում առկա իրավիճակի շուրջ, վրացի վարչապետը շեշտել է, որ, բացի խաղաղությունից, տարածաշրջանում հակամարտությունը լուծելու այլընտրանք չկա։

«Կարծում եմ, որ այս հանդիպումը մեծ նշանակություն կունենա մեր երկրների համար»,- ասել է Ղարիբաշվիլին՝ հատկապես շնորհակալություն հայտնելով Թուրքիային Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը աջակցելու համար: