|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Անկարան քննադատել է ԵՄ-ին`Լիբիա ուղևորվող նավը ստուգելու փորձի համար:
Նոյեմբերի 23-ին Լիբիայի դեմ զենքի էմբարգոն պահպանելու համար Միջերկրական ծովում գործող գերմանական ռազմածովային ֆրեգատի ստուգող խումբը թուրքական «Ռոզալին Ա» բեռնանավն է բարձրացել: Խուզարկության պատճառը ստացված ահազանգն էր, նավում զենք կա:
Հաղորդվում է, որ դրանից հետո Անկարան դիվանագիտական ուղիներով գերմանացի նավաստիներից պահանջել է անհապաղ լքել նավը, ինչն էլ արվել է: Այնուամենայնիվ, թուրքերը դա բավարար չեն համարել. Իտալիայի և Գերմանիայի դեսպանները կանչվել են Թուրքիայի արտգործնախարարություն, բացի այդ` Անկարան արդեն հայտարարել էր, որ փոխհատուցում է պահանջելու: