կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-11 16:15
Տարածաշրջան

Անկարան Բեռլինին քննադատել է գյուլենական զինվորականներին ապաստան տրամադրելու համար

Անկարան Բեռլինին քննադատել է գյուլենական զինվորականներին ապաստան տրամադրելու համար

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում քննադատել է Գերմանիայի ղեկավարությանը` գյուլենական շարժման հետ կապ ունեցող նախկին թուրք զինվորականներին այդ երկրում ապաստան տրամադրելու որոշման համար. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` հայտարարության մեջ նշվում է, որ Գերմանիան ապաստան է տրամադրել այդ զինվորականներին՝ չնայած այն հանգամանքին, որ գյուլենականների հետ նրանց կապվածությունը հաստատող բազմաթիվ ապացույցներ կան: Նշվում է, որ այդ որոշումը չի համապատասխանում  դաշնակցային հարաբերությունների ոգուն և կարող է վնաս հասցնել 2 երկրների միջև առկա բազմակողմանի կապերին:

«Գերմանական իշխանությունները, անտեսելով ժողովրդավարության սկզբունքները և դաշնակցային պարտավորությունները, իրենց դռները բացել են հեղաշրջման գաղափարախոսության առջև»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության վերջում նշվում է, որ թուրքական կողմը սպասում է, որ Գերմանիան կվերանայի այդ որոշումը և բոլոր ահաբեկչական կազմակերպությունների, այդ թվում` FETÖ-ի («Ֆեթուլահական ահաբեկչական կազմակերպություններ») դեմ պայքարում կմիանա Թուրքիայի գործողություններին: