|
Փոխարժեքներ
20 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱՊՊԱ չունենալը հայտնաբերելու համար ճանապարհային ոստիկանությունը չի կարող առանձին ստուգումներ իրականացնել: Ինչպես այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասաց Ճանապարհային ոստիկանության Ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը, ԱՊՊԱ-ն առանձին ստուգելու համար մեքենաներ չեն կանգնեցվում, ԱՊՊԱ-ի առկայությունը մյուս փաստաթղթերի հետ մեկտեղ ստուգվում է միայն այն դեպքում, եթե տվյալ վարորդը ճանապարհատրանսպորտային որեւէ խախտում է կատարել եւ կանգնեցվել տեսուչի կողմից: Նորիկ Սարգսյանի խոսքով, եթե ամեն անգամ ԱՊՊԱ-ն ստուգելու համար կանգնեցվեին մեքենաները, ապա խառնաշփոթ կառաջանա:
Թե երկու օրվա ընթացքում ԱՊՊԱ չունեցող քանի վարորդ է տուգանվել, Նորիկ Սարգսյանը չկարողացավ հայտնել, նրա խոսքով, այս տվյալները ստացվում են ամսվա կտրվածքով: