Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում պարետի որոշումների խախտման պատճառով հանրային սննդի շուրջ 87 օբյեկտ է փակվել, ևս 12-ն այսօր կփակվի՝ ըստ Yerkir.am-ի ասաց Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը կառավարության նիստում։
«Ընդհանուր առմամբ, Սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից խորհրդատվություն է իրականացվել 9 561 տնտեսվարող սուբյկտի մոտ հանրային սննդի ոլորտում։ Առողջապահական աշխատանքի տեսչական մարմնի կողմից մեկ շաբաթվա ընթացքում արդեն իսկ դադարեցվել է 290 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն. 24-ժամյա ռեժիմի մասին է խոսքը»,- նշեց Ասոյանը։
Նրա խոսքով՝ մանկապարտեզներում ստուգումներ են անցկացվել, դեռևս խախտումներ չեն հայտնաբերել, բայց արձանագրել են, որ հաճախելիությունը շատ ցածր է՝ շուրջ 8 տոկոս։
Հայաստանի ոստիկանապետ Արման Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ մեկ շաբաթվա ընթացքում ոստիկանությունը 966 արձանագրություն է կազմել քաղաքացիների մոտ դիմակի բացակայության, հանրային տրանսպորտի վարորդների ու տնտեսվարողների նկատմամբ:
Ոստիկանապետը նաև տեղեկացրեց, որ հանրապետության միջմարզային ճանապարհներին այսօրվանից տեղադրվել են անցակետեր։
Նրա խոսքով՝ քաղաքացու մոտ դիմակի բացակայության փաստով կազմվել է 240 արձանագրություն, ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտում սահմանված կանոնների խախտման կապակցությամբ կազմվել է 657 արձանագրություն, որից 594-ը՝ տաքսի ավտոմեքենաների վարորդների նկատմամբ:
«Երեկ արդեն 69 մարդատար տրանսպորտային միջոցների նկատմամբ են կազմվել արձանագրություններ, որոնցում եղել են ընտանիքի անդամներ կամ այլ քաղաքացիներ: Ի կատարումն պարետատան կողմից երեկ տրված հանձնարարականի՝ այսօր արդեն հանրապետության միջմարզային ճանապարհներին տեղակայվել են համապատասխան քանակով անցակետեր, որտեղ նույնպես կստուգվի կանոնների պահպանման պատշաճ մակարդակի ապահովումը և դրան համարժեք կտրվի իրավական գնահատական»,- նշեց ոստիկանապետը:
Այդ անցակետերի նպատակն է համոզվել, որ ոչ մի մեքենա չի երթևեկում առանց դիմակի՝ նշեց վարչապետ Փաշինյանը: Այն մեքենաները, որոնց ուղևորները կերթևեկեն առանց դիմակի, անկախ նրանից նույն ընտանիքի անդամ են, թե ոչ, կենթարկվեն վարչական պատասխանատվության:
«Ես ակնկալում եմ, որ մեր միջոցառումներն ավելի խստացվեն և լրջանան: Եվ ամեն օր այս թեմայի լրջությունը պետք է երևա մեր փողոցներում ու բնակավայրերում»,-ասաց նա:
Փաշինյանը վստահեցրեց, որ Երևանում և տարբեր բնակավայրերում կիրականացվեն ամենօրյա ռեյդեր, որպեսզի համապատասխան գերատեսչությունները հասկանան, թե որքանով են պահպանվում սահմանված կանոնները:
Մանրամասները՝ տեսանյութում․