|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ֆրանսիայի հրապարակում նստացույց անող, «Դեմ եմ»-ի պահանջի երթի մասնակիցներից Երևանի փոխոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ պահանջեց դադարեցնել նստացույցը, այլապես ոստիկանությունն ինքը կարգի կհրավիրի մասնակիցներին:
Վալերի Օսիպյանը նշեց, որ նստացույցն անօրինական է:
«Դեմ եմ»-ի անդամ Հայկ Ավետիսյանը «Սիվիլնեթի» եթերում ասաց, որ ակցիան օրինական է, հանրային անհնազանդության օրինակ է, իրենք իրավունք ունեն իշխանության հանցագործության դեմ պայքարել խաղաղ մեթոդներով: