|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայը ուրբաթ հեռախոսով քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հումանիտար իրավիճակը կարգավորելու` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներուժի օգտագործման հնարավորությունները. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Քննարկվել են Ռուսաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության արդիական հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներուժի օգտագործման հնարավորություններին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հումանիտար իրավիճակի լուծմանը, մասնավորապես`ռազմական գործողությունների և վանդալիզմի գործողությունների արդյունքում տուժած մշակութային հուշարձանների և կրոնական վայրերի պաշտպանության և պահպանության ոլորտում: Ռուսական կողմը աջակցություն է հայտնել Օդրի Ազուլայի`տարածաշրջան նախնական առաքելություն ուղարկելու նախաձեռնությանը` շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցնելով վերոհիշյալ տարածքներում աշխատելու գործնական հնարավորությունները ուսումնասիրելու համար»,- ասվում է հայտարարության մեջ: