կարևոր
3433 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-08 10:52
Քաղաքական

ՄԱԿ-ի՝ խաղաղապահներ Լեռնային Ղարաբաղ ուղարկելու գաղափարը իրատեսական չէ․ ՌԴ ԱԳՆ

ՄԱԿ-ի՝ խաղաղապահներ Լեռնային Ղարաբաղ ուղարկելու գաղափարը իրատեսական չէ․ ՌԴ ԱԳՆ

ՄԱԿ-ի խաղաղապահներ Լեռնային Ղարաբաղ ուղարկելու գաղափարը հազիվ թե իրատեսական է, տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման խնդիրը արդյունավետորեն լուծում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտը։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչևը։

Նրա խոսքով, միջազգային և արտասահմանյան կազմակերպություններից միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն է աշխատում Լեռնային Ղարաբաղում, իսկ «ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունները ադրբեջանցիներից և հայերից թույլտվություն չեն ստացել մուտք գործելու Ղարաբաղ՝ նույնիսկ առաջնային կարիքների գնահատում իրականացնելու համար»։ 

«Այս պայմաններում Լեռնային Ղարաբաղին նույնիսկ միջազգային մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում առաջընթաց չկա, միջազգային խաղաղապահ կոնտինգենտի գործուղման գաղափարի գործնական իրականացումը, որն առավել եւս կպահանջի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները, դժվար թե իրատեսական լինի»,- եզրափակել է Իլյիչևը։