|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներն անդրադարձել են Ուկրաինա խաղաղապահ առաքելության շրջանակներում թուրքական զորքեր տեղակայելու մասին պնդումներին՝ նշելով, որ նման առաքելություն հայեցակարգային մակարդակով սահմանված չէ:
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ընդգծվել է, որ եթե տարածաշրջանային կայունության և խաղաղության ապահովման համար նման քայլը համարվի անհրաժեշտ, ապա այն կգնահատվի բոլոր համապատասխան կողմերի հետ համակարգված: Թուրքիայի հանձնառությունը՝ Սև ծովը որպես խաղաղության ծով պահպանելու և Ուկրաինայի վերականգնման ջանքերին աջակցելու հարցում մնում է անփոփոխ:
Եվրոպական անվտանգության ճարտարապետության վերաբերյալ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը շեշտել է, որ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿ-ի անդամ, եվրոպական անվտանգության անբաժանելի մասն է:
Նախարարությունը քննադատել է ԵՄ-ի պաշտպանական նախաձեռնություններին Թուրքիայի մասնակցությունը խոչընդոտող քաղաքական արգելքները՝ նշելով, որ նման դիրքորոշումը սխալ է՝ հատկապես հաշվի առնելով Եվրոպայի աճող անվտանգության մտահոգությունները: