կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-21 14:34
Աշխարհ

Թայվանի վերաբերյալ անընդունելի որոշումը կկործանի Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները. Չինաստանի ՊՆ

Թայվանի վերաբերյալ անընդունելի որոշումը կկործանի Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները. Չինաստանի ՊՆ

Եթե Թայվանի հարցը կարգավորվի անընդունելի ձևով, դա կործանարար ազդեցություն կունենա Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վրա. չորեքշաբթի ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ հեռախոսազրույցում ասել է Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեն։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Չինաստանի բանակը վճռականորեն կպաշտպանի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասել է Վեյը։

Ավելի վաղ կղզու պաշտպանության նախարար Ցիու Գուոչժենը հայտարարել էր, որ եթե Չինաստանի և Թայվանի միջև պատերազմ սկսվի, անկախ նրանից, թե ով կհաղթի, այն կավարտվի ողբերգությամբ երկու կողմերի համար։ Նա ընդգծել էր, որ «ոչ ոք պատերազմ չի ուզում»։

Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Ու Ցիանն ավելի վաղ ասել էր, որ Չինաստանը հաստատակամորեն հավատարիմ է Թայվանի հետ խաղաղ վերամիավորմանը, բայց երբեք չի հանդուրժի նրա «անկախությունը»։ Նա ընդգծել էր, որ աշխարհում կա միայն մեկ Չինաստան, և Թայվանը դրա անբաժան մասն է, իսկ Թայվանի նեղուցի երկու կողմերում գտնվող հայրենակիցները ընդհանուր ճակատագիր ունեն և «արյունակից եղբայրներ» են։

Պաշտոնական հարաբերությունները Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կենտրոնական կառավարության և նրա կղզի նահանգի միջև ընդհատվել են 1949 թվականին, երբ Գոմինդանի ուժերը, Չան Կայշիի գլխավորությամբ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության հետ քաղաքացիական պատերազմում պարտվեցին և տեղափոխվեցին Թայվան։ Կղզու և մայրցամաքային Չինաստանի միջև գործնական և ոչ պաշտոնական շփումները վերսկսվեցին 1980-ականների վերջին: