Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս օրերին լարված իրավիճակ է տիրում Տավուշի մարզի Աչաջուր գյուղում: Yerkir.am-ի տեղեկություններով` նախորդ գիշեր, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության հանձնարարությամբ, մի շարք քաղաքացիների տներում խուզարկություններ են կատարվել, և տասնյակ քաղաքացիների, հարցաքննելու նպատակով, բերման են ենթարկել բաժին:
Որոշ տեղեկությունների համաձայն` խուզարկություն է կատարվել նաև գյուղի նախկին ղեկավարներից Տաթև Գասպարյանի տանը:
Բանն այն է, որ դեռևս երկու տարի առաջ Աչաջուրի նախկին գյուղապետ Պավլիկ Ղալթախչյանի եղբոր` Կամոյի դեմ կատարված մահափորձի և 2014-ի փետրվարին նրա դեմ ծրագրված, սակայն ավարտին չհասցված մահափորձի վերաբերյալ նոր հանգամանքներ են ի հայտ եկել:
Նշենք, որ Կամո Ղալթախչյանը ՀՀԿ-ական է և 2013-ի նոյեմբերից զբաղեցնում է Աչաջուրի գյուղապետի պաշտոնը, իսկ նրա որդին դատապարտված է համագյուղացու սպանության գործով:
Աչաջուրի բնակիչ Մեխակ Մելիքբեկյանը, ով մեղադրվում է գյուղապետի նկատմամբ իրականացված նոր մահափորձի մեջ, հայտարարությամբ է հանդես եկել և հայտնել, որ իրեն առևանգել են և պարտադրել ստանձնել գյուղապետի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքը:
Yerkir.am-ին ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնեց, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչության վարույթում քննվում է 2 քրեական գործ` գյուղապետի նկատմամբ սպանության փորձ կատարելու և անձի առևանգման դեպքերի առթիվ:
Նա նշեց, որ այս օրերին երկու քրեական գործերի շրջանակներում քննչական գործողություններ են կատարվում, այդ թվում` հարցաքննություններ և խուզարկություններ: Քրեական գործի շրջանակներում հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին` ձեռնարկել օպերատիվ-որոնողական աշխատանքներ` հնարավոր վկաներին հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու համար:
Աչաջուրում տեղի ունեցող իրադարձությունների մասին կտեղեկացնենք առաջիկայում: